Վերջերս կալանքից ազատված Լիլյա Խաչատուրովան, ով առավել հայտնի է «Կարիճ» Լիլո մականվամբ, իր ուժերն է փորձում սերիալի ասպարեզում: Հեռուստաընկերություններից մեկում նախկին դատապարտյալը նկարահանվում է «Աբելի քույրը» հեռուստասերիալում:
Հիշեցնենք, որ նախքան ազատության մեջ հայտնվելը, ArmLur.am-ի հետ զրույցում, նա հայտնել էր, որ ցանկություն ունի շոու-բիզնեսի ասպարեզ մտնել: Կարող ենք արձանագրել` «Կարիճ» Լիլոյի երազանքը կատարվում է:
Հավելենք, որ նա ազատ է արձակվել 2015-ին, դատապարտվել էր մի խումբ անձանց հետ թեթև մարմնական վնասվածքներ հաղորդելու մեղադրանքով: Որոշ ժամանակ լուրեր էին շրջանառվում, որ «Կարիճ» Լիլոն «Աբովյան ՔԿՀ» «զոն նայողն է», ինչը սակայն նա մեզ հետ զրույցում հերքել էր, ասելով, որ կանանց գաղութում նման բարքեր չկան:
Մանրամասները` տեսանյութում: