«Փողոտ» պաշտոններ զբաղեցրած Ֆելիքս Ցոլակյանի ունեցվածքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 29-ին ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետ նշանակված Ֆելիքս Ցոլակյանը, ըստ իր ներկայացրած հայտարարագրի, բավականին համեստ ունեցվածքի տեր մարդ է: Այս տարի ներկայացրած հայտարարագրով, նրա դրամական միջոցները կազմել են 14 միլոին 880 հազար դրամ: Ֆելիքս Ցոլակյանը երեսուն տարուց ավել է՝ տարբեր բարձր պաշտոններ է զբաղեցնում:

Մասնավորապես, նա վերջին 15 տարիներին հասցրել է լինել. 1999-ից 2003 թվականը ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար, 2003-ից 2007-ը եղել է ՀՀ հարկային պետական ծառայության պետ, 2007-ից 2013 թվականը եղել է ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ, 2013-ից մինչեւ այս տարվա փետրվարը եղել է Շիրակի մարզպետ: Այսինքն՝ նա գրեթե անդադար զբաղեցրել է «փողոտ» պաշտոններ, բայց ըստ հայտարարագրի՝ միլիոնավոր դոլարներ չունի:




Լրահոս