Ջրհոսներին խորհուրդ է տրվում խնայել էներգիան. հուլիսի 10-ի աստղագուշակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խոյ

Խոյերի համար ստեղծագործության և, միևնույն ժամանակ, պարտականությունների օր է: Մինչև ազատություն ստանալը կամ ցանկալի արդյունքին հասնելը ստիպված կլինեք լցվել համբերությամբ, տքնաջան աշխատել, հնարավոր է նաև` խոչընդոտների միջոց անցնել: Մարզիկներին և վտանգավոր արդյունաբերությունում աշխատողներին խորհուրդ է տրվում պահպանել անվտանգության կանոնները: Ծնողները կարող են խիստ ռեժիմ սահմանել երեխաների համար:

Ցուլ

Օրվա ընթացքում շատ Ցուլեր աճող լարվածություն կզգան: Կարող է հող նախապատրաստվել գործնական և ընտանեկան տարաձայնությունների, տարածքային վեճերի համար: Գրգռվածության դեմ լավագույն դեղամիջոցը կլինի զսպվածությունը: Չարժե շտապել նախաձեռնություններում և բացասական էմոցիաներն արտահայտելու մեջ, նույնիսկ եթե ձեզ դրդում են դրան: Երեխաների, ծնողների, ամուսնու հետ շփման մեջ պետք կգա համբերություն:

Երկվորյակ

Երկվորյակներին խորհուրդ չի տրվում դանդաղել որոշումներում, որոնք արդեն հասունացել են, սակայն ցանկացած գործողության մեջ չի խանգարի զգուշությունը: Շտապողականությունը, թեթևամտությունը, անփութությունը կարող են խնդիրներ հարուցել, որոնցից հեշտ է խուսափելը, եթե գործերը գրագետ կազմակերպեք: Ճանապարհ ընկնելիս կամ աշխատանքի անցնելիս արժե ստուգել, թե արդյոք ունեք անհրաժեշտ ամեն ինչ, և լցվել համբերությամբ:

Խեցգետին

Խեցգետիններին խորհուրդ է տրվում կողմնորոշվել եկամտի աղբյուրներում և ծախսերի ցուցակում: Արժե խնայող լինել, խուսափել ինքնաբերական ծախսերից: Օգտակար կլինի ուշադրություն դարձնել գնումների և ծառայությունների որակին, երաշխիքի առկայությանը: Այսօր ավելի լավ է չընտրել հագուստ, կոսմետիկա, զարդեր: Արժե նախապատվությունը տալ ֆունկցիոնալ իրերին և երկարաժամկետ օգտագործման ապրանքներին, ուշադիր ընտրել տեխնիկա, սարքավորումներ:

Առյուծ

Այսօր իրենց ավելի լավ կզգան այն Առյուծները, ովքեր ունեն մասնագիտական կամ կենսական փորձ, սովոր են զգուշության և կարգապահության: Ցանկացած տիպի ավելորդություն և անզսպվածություն կարող են հանգեցնել ներքին նեգատիվի կուտակման: Ցանկացած գործում արժե առաջնայնությունը տալ ոչ թե քանակին, այլ որակին: Եթե ձեզ սպասվում է բարդ կամ տհաճ աշխատանք, օգտակար է նախապես գնահատել ձեր հնարավորությունները և ուրվագծել գործողությունների կարգը:

Կույս

Կույսերին այսօր ղեկավարում է պարտքի ներքին զգացումը: Դա կարող է լինել մասնագիտական կարգապահությունը, երեխաների կամ ծնողների առաջ պարտականությունները, ընկերներին տված խոստումը: Կարող է մեկուսացում պահանջվել կենտրոնացված աշխատանքի, տնային գործերի կատարման, անհրաժեշտ քանակի էներգիայի կուտակման, նորմալ ինքնազգացողության վերականգնման համար:

Կշեռք

Կշեռքներին այսօր կարևոր է հաշվի առնել ոչ միայն ներկա պահի միտումները, այլև ապագան: Այսօր այն ամբողջությամբ տրվում է կանխագուշակման: Չի խանգարի մտածել դիրքերի ամրապնդման, կարգավիճակի հաստատման, հատուկենտ պատահական հաղթանակներից անհրաժեշտ ուղղություններում կայուն կանխատեսելի հաջողության անցնելու մասին: Հարմար պահ է նախկին սառեցված նախագծին անցնելու, հին փորձված ընկերներին դիմելու համար:

Կարիճ

Շատ Կարիճների համար այս օրը նշանավորվում է աճող ծանրաբեռնվածությամբ: Հնարավոր է ձեզ սպասվի փորձություն, պատասխանատու պահ, պայքար: Լավագույն պահը չէ հանգստի, զվարճանքների, նոր նախաձեռնությունների, ռոմանտիկ արարքների համար: Մինչ իրավիճակը սրելն արժե փորձել խաղաղ ճանապարհը կամ սպասողական մարտավարությունը: Հնարավոր է ստիպված լինեք դիմանալ ոչ թե արտաքին գոտեմարտի, այլ ներքին կոնֆլիկտի:

Աղեղնավոր

Աղեղնավորներին հաջող օր է սպասվում, եթե ոչ մի ավելորդություն թույլ չտան: Կարող է դրական դեր խաղալ նախկին փորձը, ընդհանուր կամ մասնագիտական կարգապահությունը: Այսօր չարժե գերագնահատել ձեր հնարավորությունները, արհամարհանք դրսևորել օրենքի և դրա ներկայացուցիչների նկատմամբ: Կարևոր է նաև չխախտել ձեր սկզբունքները, հավատարմություն պահպանել ընտրած կանոններին, իդեալներին, ուղղություններին:

Այծեղջյուր

Այծեղջյուրներին չի խանգարի հնարավոր տհաճություններից ապահովագրությունը: Արժե այն ունենալ նույնիսկ այն դեպքում, երբ ամբողջությամբ վստահ եք ձեր անխոցելիությանը: Արժե ամեն գնով պահպանել սառնասրտությունը, հավասարակշռվածությունը, անխռովությունը: Դժվար իրավիճակներում կօգնի կենսափորձը: Մասնագիտական քննությունը հաջող կանցնի, եթե չեք վախենում դժվարություններից կամ դրանք հաղթահարելու փորձ ունեք:

Ջրհոս

Ջրհոսներին խորհուրդ է տրվում խնայել էներգիան, ժամանակին կանգնեցնել ապակառուցողական ագրեսիվ դրսևորումները, քանզի այսօր ժամեժամ ավելի դժվար է լինելու վերահսկել զգացմունքները, զսպվել գրգռվածությունը: Օրը նշանակալի է, եթե փնտրում եք գործընկեր, միջնորդ, օգնական, ներկայացուցիչ, երաշխավոր: Արժե խիստ վերաբերվել այդ դերերի համար թեկնածուների ընտրությանը: Եթե ինքներդ եք հայցորդ հանդիսանում, լավ տպավորություն կգործի ձեր պրոֆեսիոնալիզմը:

Ձկներ

Ձկները կարող են նոր ոգևորությամբ անցնել բարդ աշխատանքի: Եթե վերջին իրադարձությունները ձեզ վստահություն կամ գոնե հույս են ներշնչել, չարժե էներգիան անիմաստ վատնել, ավելի լավ է այն ուղղել գործին: Չարժե սպասել արագ և հեշտ արդյունքների. դրանք ի հայտ կգան միայն ջանքերից և մի շարք սխալներից հետո: Օրվա գլխավոր թեման կարող է դառնալ մասնագիտական ինքնակատարելագործումը և կարիերայի աճը, ստեղծագործական մտահղացման իրականացումը, առողջության վերականգնումը:




Լրահոս