Կոմպոզիտորների միությունում ընտրակաշառք են բաժանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Կոմպոզիտոր Վահրամ Բաբայանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ վստահեցրեց, որ հոկտեմբերի 26-ին նախանշված կոմպոզիտորների միության նախագահի ընտրություններին ընդառաջ միության անդամներին 10000-ական դրամ կաշառք են առաջարկում:
“Ռոբերտ Ամիրխանյանը խուլիգանական մեթոդներով վախի մթնոլորտում է պահում միությունը ու երիտասարդ կոմպոզիտորներին “թշվառներ” է անվանում: Նա դա անում է, որովհետև գիտի, որ իրեն ամեն ինչ կարելի է, և ինքն ունի ամենաբարձր հովանավորչությունը”,- հայտարարեց Բաբայանը` նշելով, որ այսօր միության անդամները երեք խմբի են բաժանվել` Ամիրխանյանին “կողմ” եւ “դեմերը” եւ “չկողմնորոշվածները”:




Լրահոս