ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պատվիրակությունն Արցախում էր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պատվիրակությունը` հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի գլխավորությամբ, 2016 թվականի հուլիսի 8-9-ը, երկօրյա աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում էր:

Ինչպես տեղեկացրին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից, աշխատանքային այցի ընթացքում տեղի են ունեցել հանդիպումներ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, վարչապետ Արա Հարությունյանի հետ: Նշված հանդիպումների ընթացքում, հայկական երկրորդ հանրապետության բարձրագույն ղեկավարության հետ քննարկվել են երկու պետությունների հանրային ծառայությունների կարգավորմանը վերաբերող մի շարք հարցեր, այդ թվում՝ էներգետիկայի, հեռահաղորդակցության բնագավառների և ջրային ոլորտի արդի խնդիրների, հետագա զարգացումների ու կարգավորման արդյունավետ մեթոդների կիրառման խնդիրներ:

Այցելության ընթացքում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովների միջև, 2010 թվականի հոկտեմբերի 10-ին ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակներում, հրավիրվել է կարգավորող հանձնաժողովների համատեղ նիստ, որտեղ ամփոփվել են 2015 թվականի երկու հանձնաժողովների աշխատանքային միասնական ծրագրի իրականացման արդյունքները և հաստատվել 2016 թվականի աշխատանքային ընթացիկ ծրագիրը:




Լրահոս