Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները հոկտեմբերի 14-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Կարճաղբյուր գյուղի տարածքում ծառայություն կատարելիս 1950 թ. ծնված Ժորա Գ.-ի տան բակից հայտնաբերել են երկու բարդի: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ Ժորա Գ.-ն հայտարարել է, որ նշված ծառերն առանց համապատասխան թույլտվության Կարճաղբյուր գյուղի հարակից անտառից հատել է որդին` 1982 թ. ծնված Ավետիք Գ.-ն: Պատճառված վնասի չափը պարզվում է: Կատարվում է հետաքննություն:
Կարճաղբյուր գյուղի հարակից անտառից բարդիներ են կտրել
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ