
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր էջում գրառում է կատարել, որտեղ նշում է, որ համանախագահները երկուշաբթի օրը Վիեննայում խմբի անդամներին կտեղեկացնեն Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքների և հակամարտության կարգավորման ուղղությամբ հետագա քայլերի մասին. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երկուշաբթի օրը Վիեննայում կտեղեկացնեն խմբի անդամներին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքների և ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ հետագա քայլերի մասին»,- գրել է նա: