
«Մանչեսթեր Սիթին» շարունակում է փորձեր ձեռնարկել Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Լեոնարդո Բոնուչիին ձեռք բերելու համար:
Նրանք 45 միլիոն եվրո էին առաջարկել 29-ամյա իտալացու համար և մերժում ստացել:
Ինչպես հայտնում է «La Gazzetta dello Sport»-ը, մանչեսթերյան ակումբը նոր առաջարկ է պատրաստել: «Սիթին» այժմ առաջարկում է 60 միլիոն եվրո, իսկ ֆուտբոլիստին՝ 5 տարվա պայմանագիր տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձով:
Հարկ է նշել, որ Բոնուչին թուրինյան թիմում ստանում է տարեկան 3.7 միլիոն եվրո աշխատավարձ: