Բժշկական համալսարանում իրավիճակը սրվել է. հնարավոր են ձերբակալություններ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողներն ArmLur.am-ի հետ զրույցում իրենց դժգոհություններն էին հայտնել պետական ավարտական քննությունների արդյունքներից: Ուսանողների խոսքով` կուրսի 400 ուսանողից մոտավորապես 150-ն անբավարար գնահատականներ է ստացել:

ArmLur.am-ն ուսանողների կողմից բարձրացված խնդիրները լսելուց հետո զրուցել էր նաև բուհի ռեկտոր Միքայել Նարիմանյանի հետ` հասկանալու ինչպես է պատահում, որ համալսարանը 7 տարիներ հանդուրժել է «տգետ» ուսանողներին եւ հասցնելով 7-րդ կուրս` որոշել է դուրս թողնել համալսարանից:

Մեր տեղեկություններով  այս հրապարակումից հետո ԿԳ նախարարությունում ուսումնասիրություններ են սկսել, անգամ իրավապահներն են հետաքրքրություն ցուցաբերել թեմայի նկատմամբ:

Չի բացառվում նաև, որ կոնկրետ գործընթացներ սկսվեն, քանի որ առաջին դեպքը չի որ բժշկականում ավարտական քննությունները դառնում են խնդիր ուսանողների համար ու լուծվում են կոնկրետ իրավիճակներում:

Հավանական է նաեւ, որ ձերբակալություններ լինեն բժշկականից, որովհետեւ հարց է առաջանում, ինչու են տարիներ շարունակ ուսանողները սովորում, կուրսից կուրս փոխադրվում եւ հանկարծ  7 տարի հետո պարզվում է, որ գիտելիքներ չունեն պետական քննությունը հանձնելու համար և դուրս են մնում համալսարանից:




Լրահոս