Հուլիսի 15-ին Երևանում սպասվում է մինչև +35…+36 աստիճան տաքություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 12-15-ին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։ Այս մասին հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Հուլիսի 12-15-ին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։ Հանրապետության տարածքում ցիկլոնի ազդեցությունը կպահպանվի մինչև հուլիսի 11-ը ներառյալ: Այսօր երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում, հուլիսի 11-ին բոլոր շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կարկուտ:

Հատկապես հորդառատ անձրևներ են սպասվում հուլիսի 11-ի գիշերը և առավոտյան: Ներկա պահին օդի ջերմաստիճանը նորմայից ցածր է մոտ 3-4 աստիճանով: Հուլիսի 12-ից սկսած մեր տարածաշրջան կսկսեն ներթափնցել հարավային տաք օդային հոսանքներ, տեղումները բոլոր մարզերում կդադարեն և օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա: Ընդհանուր առմամբ հուլիսի 12-15-ին ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով: Եթե հուլիսի 9-11-ին մայրաքաղաքում ցերեկն առավելագույն ջերմաստիճանը տատանվելու է +26…+28 աստիճանի սահմաններում, ապա արդեն հուլիսի 15-ին Երևանում սպասվում է մինչև +35…+36 աստիճան տաքություն»:




Լրահոս