Այսօր ՀՀ վերաքննիչ դատարանը դռնփակ դատական նիստով որոշում կայացրեց մերժել ազատամարտիկ Վոլոդիա Ավետիսյանի կալանքը փոխելու վերաբերյալ նրա պաշտպան Արա Զաքարյանի բողոքը:
Թեև ազատամարտիկի ընկերները և նրա կողմնակիցները սպասում էին, որ նրան այսօր համաներմամբ ազատ կարձակեն, սակայն դատարանն անփոփոխ թողեց առաջին ատյանի կայացրած վճիռը և չփոխեց խափանման միջոցը:
Ինչպես դատական նիստի նախորդ երկու օրերին, այսօր էլ մի խումբ ազատամարտիկներ բողոքի ցույց անցկացրեցին Վերաքննիչ դատարանի դիմաց՝ ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի: Նրանք վստահ էին, որ Վոլոդյա Ավետիսյանն այսօր համաներմամբ ազատ կարձակեն