Վարչապետ Տիգրան Սարգսյանն աշխատանքային այցով երեկ՝ երեկոյան, մեկնել է Մոսկվա, որտեղ այսօր հանդիպելու է ՌԴ կառավարության ղեկավարի առաջին տեղակալ Իգոր Շուվալովի եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի հետ: Փաստորեն, ՀՀ վարչապետը Մոսկվայում հանդիպելու է ոչ թե իր ռուս պաշտոնակցի, այլ ընդամենը նրա տեղակալի հետ: Իսկ սա, թերեւս, կարելի է համարել ամոթալի երեւույթ, առավել եւս, որ նախօրեին Տ. Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Դմիտրի Մեդվեդեւի հետ, ու ըստ շրջանառվող լուրերի՝ Մեդվեդեւն ինքը չի ցանկացել ընդունել ՀՀ վարչապետին: «Ժողովուրդ»-ի աղբյուրները պնդում են, որ Տ. Սարգսյանը Մեդվեդեւի հետ հեռախոսազրույցի ժամանակ ՌԴ-ից հերթական անգամ վարկային միջոցներ է խնդրել, «աչքալուսանք տվել», որ նախորդ 500 մլն դոլարը ժամկետից շուտ են վճարել: Բայց այդպես էլ Դ. Մեդվեդեւին համոզել չի հաջողվել: Ու, հավանաբար, դա է պատճառը, որ դրանից հետո նա անձամբ է մեկնել Մոսկվա:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ