
Ինչպես տեղեկանում ենք shamshyan.com կայքից այսօր կեսօրին հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վնասվածք է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող։
Ինչպես հայտնում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վիրավորը Երևան քաղաքի բնակիչ Տիգրան Վաչագանի Մկրտչյանն է, ով տեղափոխվել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոն և գտնվում է կայուն ծանր վիճակում։ Դեպքը տեղի է ունեցել Տավուշի մարզի Բերդավանի պոստերում։
Նյութի աղբյուրը` shamshyan.com