
Հոլանդիան ներկայացնող հայ մարտիկ Գեղարդ Մուսասին (Մովսեսյան) Լաս Վեգասում փառահեղ հաղթանակ է տարել բրազիլացի Տիագո Սանթոսի նկատմամբ:
T-Mobile Arena մարզապալատում կայացած մենամարտում 30-ամյա Մուսասին մրցակցին նոկաուտի է ենթարկել առաջին ռաունդում, գրում է mmafighting.com-ը:
Հայ մարտիկը ծնվել է Իրանում, իսկ 4 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Հոլանդիա։
Հիշեցնենք, որ Գեղարդ Մուսասին նախորդ մենամարտն անցկացրել էր փետրվարին, երբ միավորներով վստահ հաղթանակ էր տարել բրազիլացի Թելեշ Լեյթիսի նկատմամբ: