ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն երկու ամիս է, ինչ ՀՀ Արարատի մարզի Նշավան համայնքը ղեկավար չունի: Բանն այն է, որ Նշավանի համայնքապետ Մկրտիչ Ներսիսյանն ազատվել է աշխատանքից եւ մեկնել Ռուսաստանի Դաշնություն: Ի դեպ, Ներսիսյանն իր պաշտոնը ստանձնել է 2011թ. հոկտեմբերի 16-ին: «Ես նորից չեմ դնելու իմ թեկնածությունը: Ես հիմա Հայաստանում չեմ, ու իմ հեռախոսը ռոմինգ է արված: Ռուսաստանում ես իմ բիզնեսն ունեմ, աշխատում եմ, դրա համար եմ այստեղ»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում գյուղապետի պաշտոնից հեռանալու իր որոշումն այսպես մեկնաբանեց Ներսիսյանը: Նշենք, որ այս տարվա նոյեմբերի 10-ին տեղի են ունենալու Արարատ եւ Նշավան համայնքների ղեկավարի արտահերթ ընտրություններ, սակայն դեռեւս գրանցված թեկնածուներ չկան:




Լրահոս