Այսօր Շոկոլադի միջազգային օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 11-ին քաղցրասերները նշում են Շոկոլադի միջազգային օրը: Կա կարծիք, որ շոկոլադն առաջին անգամ ստացել են ացտեկները և այն անվանել «աստվածների սնունդ», իսկ իսպանացիները, բերելով Եվրոպա, կնքել են այն «Սև ոսկի» անունով: Նրանք շոկոլադն օգտագործում էին ֆիզիկական ուժի ամրապնդման և վերականգնման համար:

Շոկոլադը բավական օգտակար է մարդու օրգանիզմի և հոգեբանական վիճակի համար, քանի որ նպաստում է երջանկության հորմոնների ակտիվացմանը։

Գիտնականները պարզել են, որ նրանք, ովքեր օրական ուտում են մոտ 7,5գ շոկոլադ՝ մոտ մեկ կոնֆետ, սրտի կաթվածի վտանգից 39%-ով ապահովագրված են։

Նշենք, սակայն, որ Կակաոյի միջազգային կազմակերպության կանխատեսումների համաձայն՝ 2012-2013թթ. արդեն աշխարհում կարող է շոկոլադի դեֆիցիտ լինել. պահանաջարկն աճում է, իսկ արտադրությունը՝ նվազում։




Լրահոս