Կայացել է «Ոսկե ծիրան» միջազգային 13-րդ կինոփառատոնի բացումը. (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանում տեղի ունեցավ «Ոսկե ծիրան» միջազգային 13-րդ կինոփառատոնի բացման` կարմիր գորգի հանդիսավոր արարողությունը։

Կարմիր գորգի արարողությունից հետո կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը «Մոսկվա» կինոթատրոնի բեմից «Ոսկե ծիրան» միջազգային 13-րդ կինոփառատոնը համարեց բացված: Վերջինս ողջունեց ներկաներին և հրավիրեց դիտելու Համո Բեկնազարյանի «Զարե» ֆիլմը:
Այսպիսով տրվեց «Ոսկե ծիրան» միջազգային 13-րդ կինոփառատոնի մեկնարկը: Հիշեցնենք, որ միջազգային 13-րդ կինոփառատոնն այս տարի կանցկացվի հուլիսի 10-ից 17-ը, որի շրջանակներում առաջին անգամ կներկայացվեն դանիական ու բասկական ֆիլմեր, կներկայացվի «Հայկական կինո. արդի ժամանակներ» ծրագիրը՝ նվիրված անկախության տարիներին ստեղծված հայ կինոարվեստին:

Այս տարի փառատոնին ներկայացվել է ավելի քան 900 ֆիլմի հայտ՝ 91 երկրից:
13625240_1155602737829958_1920423404_n

13644206_1155602871163278_295142712_n

13664430_1155602821163283_1644729776_n




Լրահոս