
Հուլիսի 10-ին, ժամը 22.20-ին ՀՀ ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևանի Մելիք Ադամյան 1 հասցեում հրդեհ է բռնկվել: Ըստ նախնական տվյալների այրվում է ֆինանսների նախարարության շենքի տանիքը մոտ 600-800 քմ մակերեսով:
Դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Լուսանկարները` Shamshyan.com