![](https://armlur.am/wp-content/uploads/2016/07/lucasilva.jpg)
Մադրիդի «Ռեալի» բրազիլացի կիսապաշտպան Լուկաս Սիլվան սրտի խնդիրների պատճառով կավարտի պրոֆեսիոնալ կարիերան: Լիսաբոնի «Սպորտինգում» բուժզննում անցնելու ժամանակ բժիշկները 23-ամյա ֆուտբոլիստի մոտ հայտնաբերել են սրտի արատ:
Պորտուգալական ակումբում անցկացրած բուժզննումը տևել է չորս ժամ: «Ռեալը» «Սպորտինգի» հետ համաձայնեցրել է տրանսֆերը, սակայն առողջական խնդիրների պատճառով տեղափոխությունը չի կայանա: