2016թ. հունիսին մայիսի համեմատ Հայաստանի սպառողական շուկայում արձանագրվել է 0.5% գնանկում, ինչը հիմնականում պարենային ապրանքների 1.2% գնանկման արդյունք է:
Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 1.1%-ով, ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.1% գնաճ, իսկ ծառայությունների ոլորտում սակագների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
2016թ. հունվար-հունիսին սպառողական գների միջին ամսական նվազումը կազմել է 0.2%: 2016թ. հունիսին 2015թ. հունիսի համեմատ սպառողական գները նվազել են 1.1%-ով, այդ թվում պարենային ապրանքները (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)` 2.5%, ոչ պարենային ապրանքները` 2.8%, իսկ հունվար-հունիսին 2015թ. հունվար-հունիսի համեմատ` համապատասխանաբար 1.5%, 4.1%, 1.5%, իսկ ծառայությունների սակագներն ավելացել են 2.8%:
Հանրապետության դիտարկվող 9 քաղաքներում 2016թ. հունիսին մայիսի համեմատ սպառողական գները նվազել են 1.2-0.1%-ով: Մայրաքաղաքում սպառողական գները նվազել են 0.5%-ով: