2016թ. հունիսին մայիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 1.2% գնանկում, ինչի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել բանջարեղենի և կարտոֆիլի, ձվի, մսամթերքի՝ 18.3-1.2% գնանկումը: Դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 9-ում նշված ժամանակահատվածում գրանցվել է 18.3-0.2% գնանկում, 3-ում` 0.1-27.4% գնաճ, իսկ մեկում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: Բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում 2016թ. հունիսին 2015թ. հունիսի համեմատ արձանագրվել է 21.4% գնաճ, իսկ 2016թ. մայիսի համեմատ`18.3% գնանկում:
2016թ. հունիսին մայիսի համեմատ կանաչ պղպեղի գինը նվազել է 58.0%-ով, կանաչ լոբունը՝ 55.5%-ով, լոլիկինը`50.2%-ով, սխտորի- նը՝ 21.9%-ով, խառը կանաչեղենինը`16.4%-ով, կաղամբինը`13.5%-ով, սմբուկինը՝ 11.1%-ով, կանաչ սոխինը` 11.0%-ով, ծաղկակաղամբինը`8.1%-ով, սնկինը` 2.8%-ով, գլուխ սոխինը` 1.2%-ով: Միաժամանակ, հանրա- պետությունում գրանցվել է գազարի՝ 0.7%, կարտոֆիլի՝ 1.7%, ճակնդեղի՝ 35.7%, վարունգի 36.1% գնաճ: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2016թ. հունիսին մայիսի համեմատ բանջարե- ղենի և կարտոֆիլի ապրանքախմբի գները նվազել են 22.7-15.3%-ով, այդ թվում, գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Աշտարակում: Մայրաքաղաքում բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի գները նվազել են 18.5%-ով:
Ձվի հանրապետական միջին գինը 2016թ. հունիսին 2015թ. հունիսի համեմատ նվազել է 21.5%-ով, իսկ 2016թ. մայիսի համեմատ՝ 10.9%-ով: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2016թ. հունիսին մայիսի համեմատ ձվի գինը նվազել է 16.4-4.8%-ով, ընդ որում, գնանկման ամենաբարձր ցուցա- նիշն արձանագրվել է ք. Գյումրիում: Մայրաքաղաքում գրանցվել է ձվի 8.4% գնանկում: Մսամթերքի ապրանքախմբում 2016թ. հունիսին 2015թ. հունիսի համեմատ գրանցվել է 4.5%, իսկ 2016թ. մայիսի համեմատ` 1.2% գնանկում: 2016թ. հունիսին մայիսի համեմատ հանրապետությունում ար- ձանագրվել է թռչնամսի՝ 6.3%, խոզի, ոչխարի և տավարի մսերի` համապատասխանաբար 3.6%, 3.4% և 0.3%, այլ մսեղենի (խաշի պարագաներ)` 3.4%, հավի բդի 1.1% գնանկում: Հանրապետության դիտարկված 10 քաղաքներում 2016թ. հունիսին մայիսի համեմատ արձանագրվել է մսամթերքի 1.8-0.2% գնանկում, իսկ մեկում՝ 0.6% գնաճ:
Մայրաքաղաքում մսամթերքի գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ նվազել է 1.6%-ով: Ձկնամթերքի ապրանքախմբում 2016թ. հունիսին 2015թ. հունիսի համեմատ գրանցվել է 2.9%, իսկ 2016թ. մայիսի համեմատ՝ 1.1% գնանկում: Վերջինս հիմնականում պայմանավորվել է <<Իշխան>> ձկնատե- սակի 1.4% գնանկումով: 2016թ. հունիսին 2015թ. հունիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է կենդանական և բուսական յուղերի 2.7%, իսկ 2015թ. մայիսի համեմատ՝ 0.6% գնանկում: Վերջինս հիմնականում պայմանա- վորվել է այլ յուղերի (հալած յուղ)՝ 0.9%, կարագի՝ 0.8%, մարգարինի՝ 0.8%, արևածաղկի բուսական յուղի 0.6% գնանկումով:
Կաթնամթերքի ապրանքախմբում 2016թ. հունիսին 2015թ. հունիսի համեմատ գրանցվել է 3.8%, իսկ 2016թ. մայիսի համեմատ՝ 0.5% գնանկում: Վերջինս հիմնականում պայմանավորվել է «Չանախ», «Լոռի», և «Չեդեր» պանրատեսակների` համապատասխանաբար 1.5%, 0.8% և 0.7%, թարմ կաթի՝ 0.8%, մայոնեզի 0.6% գնանկումով: Հանրապետության դիտարկված 9 քաղաքներում 2016թ. հունիսին մայիսի համեմատ կաթնամթերքի գները նվազել են 2.0-0.1%-ով, իսկ երկուսում գրանցվել է 0.1% գնաճ: Մայրաքաղաքում կաթնամթերքի գները նվազել են 0.1%-ով: