2016թ. հունիսին մայիսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.1% գնաճ: Շինանյութերի գները նշված ժամանակահատվածում աճել են 0.1%-ով, գեղահարդարման ապրանքներինը՝ 0.1%-ով, դեղամիջոցներինը՝ 0.2%-ով, կահույքինը՝ 0.4%-ով, խոհանոցա- յին սպասքինը՝ 0.5%-ով, գորգեղենինը՝ 0.6%-ով, այգեգործական ապրանքներինը՝ 0.7%-ով, տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից:
Դրան զուգընթաց, հանրապետությունում արձանագրվել է վառելիքի` 1.7%, անձնապիտո ապրանքների՝ 1.4%, կոշկեղենի՝ 1.0%, տեքստիլեղենի՝ 0.7%, լվացող միջոցների՝ 0.3%, կենցաղային էլեկտրաապրանքների, մշակույթի և ոսկերչա- կան ապրանքների՝ 0.2%, հագուստի և գործվածքի՝ 0.1%, գրենական պիտույքների 0.1% գնանկում: 2016թ. հունիսին մայիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի՝ 2.0% գնաճ և դիզելային վառելիքի 5.4% գնանկում: 2016թ. հունիսին 2015թ. հունիսի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են համապատասխանաբար 9.9% և 22.1%-ով, իսկ 2015թ. դեկտեմբերի համեմատ` 9.3% և 22.1%-ով: Հանրապետության դիտարկված 6 քաղաքներում 2016թ. հունիսին մայիսի համեմատ արձանագրվել է ոչ պարենային ապրանքների 0.1-0.5% գնաճ, իսկ 5-ում՝ 0.4-0.1% գնանկում: Մայրաքաղաքում ոչ պարենաին ապրանքների գներն աճել են 0.2%-ով: