ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ես ժողովրդավարությունը հասկանում եմ հենց այդ ձեւով: Ի դեպ, Վեհաժողովի գերակշիռ, հիմնական մասը ժողովրդավարությունը հասկանում են այդ կերպ, բայց մարդիկ կան, որոնք ժողովրդավարությունն այլ ձեւով են հասկանում: Օրինակ` Զարուհի Փոստանջյանը ժողովրդավարությունը այլ ձեւի է հասկանում, նա կարծում է, որ պետք է այդպիսի հարց հնչեցնել»:

Դավիթ Հարությունյան Tert.am

Դե եթե ՀՀԿ-ի ներկայացուցիչը ժողովրդավարությունը հասկանում է այնպես, որ ՀՀԿ-ականին հասանելիք ձայնը տալիս է ընդդիմադիր գործչին` իբրեւ թե չկանխատեսելով, թե ինչ կարող է վերջինս հնչեցնել, ապա ընդդիմադիր գործիչն էլ նույն տրամաբանությամբ կարող է իրեն ազատ զգալ եւ հնչեցնել ցանկացած հարց, որը կկամենա, եւ դա էլ համարել ժողովրդավարության դրսեւորում: Այսինքն` եթե Դ. Հարությունյանն իր ասած ժողովրդավարության կողմնակից է, ուրեմն թող կողմնակից լինի բոլոր հարցերում: Նաեւ թող ժամանակ առ ժամանակ հիշի, որ այն, ինչ անում է ՀՀԿ-ն երկրի ներսում սեփական ժողովրդի հետ, ժողովրդավարական չէ:




Լրահոս