ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Գիտեք ի՞նչ կա, օֆշորում կամայական մարդ կարող է գրանցվել, հաշիվ ունենալ: Իմ կարծիքով` դա չափազանցված է, շահարկում է, եւ կարծում եմ` այստեղ վարչապետին վարկաբեկելու խնդիր կար…»:

Բարսեղ Բեգլարյան «Ժամանակ»

Կրկին նույն երգը, որն արդեն բազմիցս երգվել է, եւ բազմիցս էլ «ունկնդիրների» կողմից արձագանքը եղել է այն, որ նման ձեւով «վարկաբեկվելը» եւ «վարկաբեկվելով» հարստանալը շատերի երազանքն է: Իշխանությունների մերձավոր օլիգարխն իր սիրելի վարչապետին պաշտպանելու եւ արդարացնելու համար կարող էր շատ ավելի արդյունավետ, ազդեցիկ եւ նոր մեթոդ մտածել, քանի որ զրպարտության վարկածը չափից ավելի հին է: Իհարկե, հասկանալի է, որ Ֆլեշ Բարսեղը պետք է պաշտպանի վարչապետին, իր կադրն է, բայց, ի վերջո, կան փաստեր, փաստաթղթեր եւ կենդանի վկաներ, որոնք այլ բանի մասին են խոսում:




Լրահոս