Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղում հայ ընտանիք է սպանվել, մահացած են գտել 37-ամյա կնոջն ու նրա 3 անչափահաս երեխաներին, փոխանցում է «Գրուզիա օնլայն»-ը:
Ստացված տեղեկությունների համաձայն՝ երեխաները 5, 16 և 18 տարեկան են եղել:
Հաղորդվում է, որ տանը եղել են միայն կինն ու նրա երեխաները, իսկ նրանց հայրը մեկնել է Ռուսաստան արտագնա աշխատանքի:
Դեպքի պատճառները հայտնի չեն: Փորձաքննության համար մարմինները տեղափոխվել են Նինոծմինդայի շրջանային փորձաքննության բյուրո:
Նախնական տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել 2 օր առաջ, հարևանները միայն երեկ են հայտնաբերել մարմինները: Ենթադրաբար, կնոջն ու ավագ դստրերին մահացու հարվածներ են հասցրել բութ գործիքներով, իսկ 5-ամյա տղային խեղդել են: ՆԳՆ-ում դեռևս չեն մեկնաբանել տեղի ունեցածը: Սպանության մասին տեղեկությունը տարածել է «Ռուսթավի 2» հեռուստաալիքը: