ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Եթե երեխան ունի հաշմանդամության կարգ եւ պետք է հաճախի դպրոց, ապա ինչպե՞ս է որոշվում, թե նա որտեղ պետք է հաճախի: Նման դեպքերում երեխաները հատո՞ւկ, թե՞ հանրակրթական (ներառական) դպրոց են հաճախում:

Աննա Գեւորգյան (31 տարեկան, տնային տնտեսուհի)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Համաձայն «Կրթության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի՝ պետությունը ստեղծում է հատուկ հաստատություններ (այդ թվում՝ երկարօրյա եւ գիշերօթիկ)՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը կազմակերպելու նպատակով: Հատուկ հաստատությունների տիպերը սահմանում է ՀՀ կառավարությունը:
Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը ծնողների ընտրությամբ կարող է իրականացվել ինչպես ընդհանուր հանրակրթական, այնպես էլ հատուկ հաստատություններում՝ հատուկ ծրագրերով:
Վարքի շեղում ունեցող անչափահասների ուսուցումը եւ վերադաստիարակումն իրականացնում են հանրակրթական դպրոցները՝ հաշվի առնելով սովորողների հոգեբանական առանձնահատկությունները:

Հատուկ կարիքներով մարդկանց
աջակցության կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կարծում ենք` նախընտրելի է, որ նման կարգավիճակ ունեցող քաղաքացիները, հատկապես երեխաները, լիովին ինտեգրված լինեն հասարակությանը: Ավելացնենք, որ պաշտոնական տվյալների համաձայն՝ 2013թ. հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ-ում հաշմանդամ երեխաների թիվը կազմում է 8148: Իսկ երկրի ընդհանուր բնակչության 6%-ը հաշմանդամ է:




Լրահոս