
Թուրքական հետախուզությունը նոր տեղեկություն է տարածել «Իսլամական պետության», նրա նոր պլանների և երթուղիների մասին, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով թուրքական Milliyet պարբերականին:
Պարբերականի տեղեկություններով՝ Սիրիայում թուլացնելով դիրքերը՝ ահաբեկչական խմբավորման գրոհայինները որպես թիրախ են ընտրել Եվրոպայի երկրներն ու Թուրքիան:
«Թուրքական հատուկ ծառայություններին հաջողվել է պարզել, որ ահաբեկիչները կամիկաձեներ են ուղարկում Ադրբեջան, Կիպրոս, Վրաստան, եվրոպական երկրներ»,-գրում է պարբերականը:
Բացի այդ, պարբերականը նշում է, որ ահաբեկչական հարձակումներ իրականացնելու համար «Իսլամական պետություն»-ը ադրեջանցիների և Հյուսիսային Կովկասի ներկայացուցիչների է ընտրել: