Թուրքիայում անչափահասը ոստիկանների է գնդակահարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի հարավ-արևելքում անչափահասը 3 ոստիկանի է գնդակահարել, փոխանցում է Hurriyet-ը:

Եվս 3 ոստիկան վիրավոր է: Դեպքը տեղի է ունեցել Շանլիուրֆա քաղաքի ավտոբուսի կանգառում: Ոստիկանները ներկաներից պահանջել են ներկայացնել փաստաթղթերը, որից հետո կրակոցներ են հնչել:

Դրանից հետո հրաձգության հեղինակը թաքնվել է դեպքի վայրից, ևս մեկ փամփուշտ արձակել, որից հետո ինքնասպան է եղել:

Հաղորդվում է, որ նա որևէ կապ չի ունեցել ահաբեկչական խմբավորուման հետ, երիտասարդը հոգեկան խնդիրներ է ունեցել: Տեսնելով ոստիկաններին՝ կրակ է բացել հորը պատկանող ատրճանակից:




Լրահոս