ՀԺ.Նոյեմբերին Վիլնյուսում 1.5 էջանոց մի փաստաթուղթ կստորագրվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“ՀԺ”–ի դիվանագիտական աղբյուրները հայտնում են, որ ՀՀ իշխանություններն, այդուամենայնիվ, որոշակի համաձայնության են եկել Եվրամիության հետ և պատրաստվում են նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության անդամ երկրների գագաթաժողովի ժամանակ Ասոցացման և Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու շուրջ համաձայնագրի փոխարեն 1.5 էջանոց մի փաստաթուղթ ստորագրել։ Փաստաթղթի անունը, ըստ այս պահին եղած տեղեկատվության, լինելու է հռչակագիր։ Դիվանագիտական աղբյուրները մանրամասնում են, որ ստորագրվելիք հռչակագիրը լինելու է այս տարիների ընթացքում ԵՄ-ի հովանու ներքո արդեն կատարված աշխատանքների մասին՝ կոռուպցիան հաղթահարելու, մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարական բարեփոխումների ոլորտում։
 
Նույն շրջանակները նշում են, որ ԵՄ-ն համաձայնել է նման փաստաթղթի ստորագրմանը, քանի որ հակառակ դեպքում կստացվեր, որ պարտվել է Հայաստանի դեպքում և իր 4 տարվա աշխատանքը ջուրն Է ընկել։ Իսկ Սերժ Սարգսյանին դեկլարատիվ այդ փաստաթղթի ստորագրումը խիստ ձեռնտու է, քանի որ նա էլ պետք է փորձի ապացուցել, թե տեսեք իմ ասած “և-և” սկզբունքը իրագործվեց”,–գրում է թերթը։
 
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս