“Պարզվում է՝ Հմայակ Հովհաննիսյանն այնքան էլ չի ստում, երբ ասում է, որ Քոչարյանը ծանր է տանում այն հանգամանքը, որ ,խնամիե Հովիկ Աբրահամյանը ԲՀԿ պրոյեկտն ու նրա ղեկավարին հիմնովին իրենով է արել։ Առժամանակ առաջ, երբ Քոչարյանը հյուր է եղել Ծառուկյանին՝ նրա Առինջի տանը, Հովիկ Աբրահամյանը նույնպես գնացել է այնտեղ, տեսնելով Ռ. Քոչարյանի ավտոմեքենաները, առանց ,խնամունե այցելելու, մեքենաները շրջել, հետ է դարձել։ Ի դեպ, Ծառուկյանի տուն կարող են մտնել միայն բարձրաստիճան պերսոնները, նրանց թիկնապահներն սպասում են դրսում՝ տան “դռանը”, բարձրաստիճաններին դռան մոտ դիմավորում են Ծառուկյանի անվտանգության աշխատակիցները, ուղեկցում հայտնի այգի՝ “դեղձի ծառերիե մեջ”,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: