“ՌԴ նախագահի մամուլի և տեղեկատվության վարչությունից երեկ մեր թղթակցին հայտնել են, որ գրող հրապարակախոս Զորի Բալայանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հասցեագրված նամակը ստացել են և ուղարկել համապատասխան վարչություն։
Մեր թղթակցի հարցին, թե որն է պաշտոնական Մոսկվայի արձագանքն այդ նամակի բովանդակության վերաբերյալ, Կրեմլի լրատվական վարչությունից խոստացել են պատասխանել այսօր։
Մինչ այդ, երեկ նույնպես Հայաստանում շարունակվում էին կարծիքներ հնչել Բալայանի նամակի վերաբերյալ։ Ի տարբերություն նախորդ օրվա, երբ եղանակ ստեղծող էին դրական արձագանքները, երեկ իրավիճակն այլ էր. բացասական արձագանքը գերակշռող դարձավ”,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: