Վթար Երեվան-Մեղրի ավտոճանապարհին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 01.17-ին, ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Սարավան գյուղի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան ընկել է ձորը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 164 կմ-ի մոտակայքում Պրոտոն Վիրա մակնիշի 27 B 97010 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Նասիր Խեյռի, ծնվ. 1957թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել առուն:
Հրշեջ-փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից, ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Վայք քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: Հրշեջ-փրկարարները իրականացրել են ավտոմեքենայի հոսանքազրկման աշխատանքներ:




Լրահոս