Իսպանիայում 31 տարվա մեջ առաջին անգամ ցուլը սպանել է ցլամարտիկին (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսպանական Թերուել քաղաքում հուլիսի 9-ին ուղիղ եթերի ժամանակ ցուլը սպանել է 29-ամյա պրոֆեսիոնալ ցլամարտիկ Վիկտոր Բարրիոյին հարյուր հազարավոր հեռուստադիտողների աչքի առջև:

Ցուլը օդ է բարձրացրել տղամարդուն և եղջույրները խրել նրա կրծքավանդակի մեջ:

Վիկտորին տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել:

Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռահոյը, ով կորիդայի երկրպագու է, ցավակցություն է հայտնել ցլամարտիկի ընտանիքին:

Ելույթի ժամանակ ներկա է գտնվել նաև նրա կինը՝ Ռաքելը: Նա ականատես է եղել իր ամուսնու մահվանը:

Վիկտորի և Ռաքելի ամուսնական լուսանկարը. 2014թ.

1_361ee8d100000578-3682545-image-m-2-1468137114389-600x401




Լրահոս