
Գոյություն ունեն թուլացնող մերսումների մի շարք եղանակներ, որոնք ոչ միայն օգտակար են, այլև հաճելի: Սակայն դրանք ժամանակ, գումար և լավ մասնագետ են պահանջում:
Հավանաբար ենթագիտակցորեն անհրաժեշտություն եք զգացել մերսել հոնքերի արանքում գտնվող հատվածը:
Պարզվում է, որ «հոտառությունը» մեզ չի դավաճանում: Այդ հատվածի մերսումը լավացնում է ուշադրության կոնցենտրացիան, հանում է լարվածությունը, ազատում գլխացավից, ինչպես նաև թուլացնում աչքերը, հատկապես եթե երկար ժամանակ գտնվում եք համակարգչի առջև:
Չինական բժշկության գիտակները համոզված են, որ այդ հատվածի մերսումը ամրապնդում է մարդու ինտուիցիան:
Ի՞նչ է անհրաժեշտ դրա համար.
Թեթևակի սեղմեք այդ կետի վրա և մատը 3 սմ շարժեք ուղղահայաց գծով: Սեղմեք այն 45-60 վայրկյան: Արդյունքը սպասեցնել չի տա:
Այդ գործընթացը լավացնում է նաև մաշկը, ուղղում է աչքերի և բերանի անկյուններն ու ակտիվացնում վերականգնման գործընթացները: