Այսօր` հոկտեմբերի 16-ին, Հայաստանում նշվում է հայկական մամուլի օրը։
1794 թ.-ի հոկտեմբերի 16-ին Հնդկաստանի Մադրաս քաղաքում տպագրվեց առաջին հայկական ամսագիրը՝ “Ազդարարը”։
Հայկական մամուլը հիմնդարվել է Հնդկաստանի Մադրաս քաղաքում 1794-ի հոկտեմբերի 14-ին։ “Ազդարար” ամսագրի հիմնադիրն էր շիրազցի Հարություն քահանա Շմավոնյանը։ Այն գործել է մինչև 1796-ի մարտ ամիսը։ Այդ ընթացքում հրատարակել է 18 համար՝ 965 էջ ընդհանուր ծավալով։
Հայաստանի կառավարության որոշմամբ` 2004 թ.-ի ապրիլի 22-ից հոկտեմբերի 16-ը դարձել է “Մամուլի աշխատակիցների օր”, որը հետագայում վերանվանվել է “Հայկական մամուլի օր”։