
Ռուսաստանը Սիրիայում ռուսական անձնակազմով ուղղաթիռի խոցումից հետո պատասխան կտա ՝ ավիակրից հարվածներ հասցնելով, փոխանցում է «Կոմերսանտ»-ը:
Ռուսաստանը կմեծացնի մարտական թռիչքները Հմեյմիմ ավիաբազայում և օպերացիային կներգրավի «Ադմիրալ Կուզնեցով» նավը:
Ավելի վաղ հաղորդել է, որ Սիրիայում ռուսական անձնակազմով Մի-35 ուղղաթիռ են խոցել:
Ռուսական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ «Ադմիրալ Կուզնեցով»-ը կարող է կիրառվել Սիրիայում հոկտեմբերից: