«Կարծում եմ Հայասատնի դիրքորոշումը կապված կլինի նրա հետ, թե որքանով են լուրջ մտադրությունները Ղարաբաղի հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորվելու: Եթե մոտեցումները լուրջ են, և կողմերը պատրաստ են պատասխանատու քայլերի գնալ ապա Հայասատանը կարող է ճկուն լինել և քննարկել որոշակի պատասխանատու քայլերի մասին: Միայն թե դա ուղղակի ձևական հանդիպումներ զուտ ժամանակ շահող չլինեն»: ArmLur.am-ի հետ զրույցում, խոսելով Սերժ Սարգսյանի բանակցային հանդիպումների մասին, նշեց քաղաքագետ Բորիս Նավասարդյանը:
Ըստ քաղաքագետի ՝ ամեն կողմ պետք է իր համար ավելի բարենպաստ պայման ստեղծի հետագայի համար, այս պահին ոչ մի տեղաշարաժ ներկայիս իրավիճակից հնարավոր չի ակնկալել. «Դա նշանակում է, որ օրեցօր ավելի հնարավոր է դառնում պատերազմի վերսկսվելը: Կարող է շատ ավելի ինտենսիվ լինել, թեև չեմ կարծում, որ լինի երկարաժամկետ»:
Մեր զրուցակցի փոխանցմամբ ՝ այդ բանակցություններն իր ձեռքն է վերցրել Ռուսաստանի Դաշնությունը: Եվ կարծես թե այս պահին համանախագահներն ուղղակի թույլ են տվել, որ Ռուսաստանն իր հունով տանի հանդիպումներում քննարկվող թեման:
«Եթե չլինեն արագ որոշումներ, ապա հաջորդ փուլում հանդիպումներում և բանակցություններում ավելի ակտիվ դերակատարություն կունենա ԱՄՆ-ն և դա առաջին հերթին կապված է ԱՄՆ-ի նոր ադմինիստրացիայի ձևավորման գործընթացի հետ»- հավելեց Բորիս Նավասարդյանը:
Քաղաքագետի դիտարկմամբ ՝ եթե բանակցությունների գործընթացը տեղափոխվի 2017թ., ապա արդեն կարելի է ԱՄՆ-ի մեդիա տողի դերի ավելի ակտիվ իրականացում:
Լիդա Եղիազարյան