Ոստիկանները կիսաքանդ շինությունից թմրամիջոց են գտել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները, հոկտեմբերի 14-ի երեկոյան, Գյումրի քաղաքի Հովսեփյան փողոցի մի կիսաքանդ շինությունից բերման են ենթարկել նախկինում դատված, 49-ամյա Արտյոմ Ա.-ին եւ 36-ամյա Արկադի Մ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ զննությամբ նշված տարածքից հայտնաբերվել է 1 լ տարողությամբ տարա` 50 գ հեղուկ զանգվածով, 6 ներարկիչ, 18 դեղահաբ եւ դեղամիջոցների 1 սրվակ: Արկադի Մ.-ն հայտնել է, որ ինքը թմրամոլ է, իսկ հայտնաբերված պատրաստել է օգտագործելու համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս