Հայտնի է՝ Ջավախքում տեղի ունեցած դաժան սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվածի անունը: Վրացական լրատվամիջոցները հայտնում են, որ ձերբակալվածը 1992 թվականին ծնված Նոդար Ա.-ն է:
Համաձայն տվյալների` հետաքննությունը պարզել է, որ կասկածյալ Նոդարը Վաչիանի տներից մեկն է մտել, որի տանտիրուհին և ընտանիքի անդամները նրան տեսնելով դիմադրություն են ցուցաբերել, ինչի արդյունքում Նոդարը տանտիրուհու գլխին հարվածել է բութ գործիքով: Կինն ու իր երկու երեխաները ստացված վնասվածքներից տեղում մահացել են:
«Հետքերը մաքրելու նպատակով, կասկածվողը հրդեհ է սարքել և հեռացել դեպքի վայրից: Նախնական տվյալներով, տան ամենափոքր երեխան մահացել գազից խեղդվելուց: Իրավապահները կասկածյալին հայտնաբերել են դեպքի հաջորդ օրը», – նշվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ նա ընդունել է իր մեղքը: Հավելենք, որ Նոդարն ապրում է նույն գյուղում: