Տիգրան Ուրիխանյանը մամուլի օրվա կապակցությամբ շնորհավորել է գործընկերներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հարգելի գործընկերներ.
Սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ մամուլի օրվա կապակցությամբ: Մաղթում եմ աշխատանքային ձեռքբերումներ, առաջընթաց ու նոր բարձրունքներ:
“Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը բարձր է գնահատում զանգվածային լրատվության միջոցների դերակատարումը մեր երկրում, իսկ ձեզ հետ համագործակցությունը մեզ համար հնարավորություն է նպաստելու Հայաստանում խոսքի ազատության կայացմանը: Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում սեփական գործունեության թափանցիկությունը ապահովելուն, և ցանկանում եմ գոհունակությամբ նշել մեր միջև կայացած համագործակցության փաստը: 
Վստահ եմ, որ մեր համատեղ աշխատանքը կշարունակվի նույն՝ փոխադարձ հարգանքի և վստահության մթնոլորտում, իսկ ընթերցողը հնարավորություն կունենա ստանալու ճշգրիտ ու անաչառ տեղեկատվություն:
Նորից շնորհավորում եմ բոլոր լրագրող գործընկերներիս մասնագիտական տոնի առթիվ, մաղթում եմ նոր հաջողություններ, մեծ բարիքներ և անձնական երջանկություն:
ԲՀԿ լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու, 
ԱԺ պատգամավոր Տ. Ուրիխանյան




Լրահոս