Լավրովն ու Ալիևը քննարկել են ԼՂ հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռիա նովոստի փոխանցմամբ` ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը հայտարարել է, որ մտադիր է քննարկել Լեռնային Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցով հետագա կոնկրետ քայլերը:

«Գնահատում ենք ձեր վերաբերմունքը ղարաբաղյան կարգավորման հարցում ռուսական նախաձեռնություններին: Նախագահ Պուտինը բավարարված է Սանկտ Պերեբուրգում կայացած հանդիպմամբ, նրա հանձնարարականով ես այցելում եմ երկու երկրի մայրաքաղաքներ: Կարծում եմ, որ այսօրվա հանդիպումը թույլ կտա մեզ ավելի հստակեցնել հետագա քայլեը»,- Լավրովի խոսքերը մեջբերել է կայքը:




Լրահոս