Թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ռուս-թուրքական հարաբերությունների մերձեցմանը նշեց, որ դա երկուստեք ընդունված որոշում էր. «Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների մերձեցումը երկուստեք շարժում էր և արդեն 2016թ.ից սկսած այս երկուստեք ցանկությունները հարաբերությունները կարգավորելու մասով կային, սկզբնական շրջանում ինչպես տեսնում ենք ցանկանում էին կարգավորել տնտեսականի մասով, դա տուրիստներն էին, թուրքական բանջարաեղենը և այլն: Բայց պետք նշեմ, որ տնտեսականն այստեղ միայն օժանդակ մի մասն է»:
Թուրքագետը նաև նշեց, որ այս հարաբերությունների մերձեցմանը նպաստեցին նաև գործոններ, ինչպիսիք են` Սիրիան, Ղրիմը և Սևծովյան խնդիրները. «Այստեղ սակայն հրատապը Սիրիայի խնդրում ընդհանուր հայտարարի գալն է, երկուսի համար էլ: Թուրքիան առայժմ այդքան ռեսուրս չունի, որպեսզի որպես առանձին խաղացող հանդես գա, և ՌԴ-ն էլ նրա թույլ չի տա իր դիրքերը ամրապնդել մեր տարածաշրջանում: Թուրքիայի ազդեցությունը կլինի միջնորդավորված` Ադրբեջանի միջոցով»: