Իրանի համար շատ մեծ նշանակություն ունի Թուրքիան. իրանագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանը լինելով տարածաշրջանի հզոր պետություններից մեկը վարում է բազմատեսակ քաղաքականություն, ArmLur.am-ի հետ զրույցում նշեց իրանագետ Գոհար Իսկանդարյանը. «Իրանի համար չի կարող մի երկրի հետ ունեցած հարաբերությունները խոչընդոտ լինել, որպեսզի նա մյուսի հետ ունենա լավ կամ վատ արտաքին հարաբերություններ: Իրանի և Թուրքիայի միջև միշտ էլ եղել են խնդիրներ, բայց նրանք նաև ունեն ընդհանուր շահեր և այստեղ Իրանը չի կարող ՀՀ-ի հետ ունեցած հարաբերությունները գերագնահատել և վատացել հարաբերությունները Թուրքիայի հետ»:

Իրանագետը նաև նշեց, որ եթե անգամ հաշվի չառնենք այն հանգամանքը, որ Իրանում ապրում եմ բազմաթիվ թուրքալեզու անձիք, պետք է հիշենք արտահանման պարագայում Թուրքիայի ունեցած դերի մասին. «Իրանի համար շատ մեծ նշանակություն ունի Թուրքիան, քանի որ դեպի Եվրոպա արտահանվող ապրանքների մեծ մասն անցնում է Թուրքիայով, և սա նրանք շատ լավ գիտակցում են»:




Լրահոս