Ինչի շուրջ պետք է բանակցեն Հայաստանն ու Ադրբեջանը, եթե կողմերի մոտեցումները կտրականապես տարբերվում են. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կառավարության՝ նախօրեին տեղի ունեցած նիստի ժամանակ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարող է կարգավորվել միայն փուլային տարբերակով: Սակայն ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի խոսնակ Դավիթ Բաբայանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ Արցախի համար նախընտրելի է խնդրի փաթեթային լուծումը: «Եթե համապարփակ ձեւով է կարգավորվում, անհնարին են դառնում հետագա շահարկումները:

Բոլոր հարցերը պետք է լուծվեն միանգամից: Բայց Ադրբեջանը անընդհատ պնդում է այդ փուլային տարբերակը: Եթե Ադրբեջանը ուզում է փուլային տարբերակը, թող որպես առաջին քայլ ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը: Մենք էլ կճանաչենք Ադրբեջանի անկախությունը»,- ասել է Բաբայանը: Նման պայմաններում, երբ կողմերի մոտեցումները կտրականապես տարբերվում են, մեղմ ասած, անհասկանալի է դառնում, թե Հայաստանը եւ Ադրբեջանը ինչի շուրջ պետք է բանակցեն»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս