ՆԱՏՕ-ի բանաձևը քաղաքական դիրքորոշման առումով փակում է պատերազմի ճանապարհը. Ստեփան Սաֆարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կարծում եմ, որ այս ամեն ինչը վերջ չունի ցավոք սրտի և եթե ընդհանուր խոսեմ ապա կարգավորման որևէ դաշտ չի նշմարվում հակամարտության, որովհետև այն ինչ ուզում է հայկական կողմը, չի ընդունվելու Ադրբեջանի կողմից, իսկ այն ինչ ասում է Ադրբեջանական կողմը, երբեք չի կատարվելու հայաստանի կողմից»,-այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը` անդրադառնալաով ԼՂ բանակցային խնդրին:

Քաղաքագետի գնահատմամբ` թերևս միակ խնդիրը Հայաստանի հզորացման, արտաքին քաղաքականության մեջ է:
«ՆԱՏՕ-ի բանաձևը քաղաքական դիրքորոշման առումով փակում է պատերազմի ճանապարհը: Մենք ունենք շահային դաշտ և այդ դաշտում հընթացս այս անարդյունք և անհեռանկար բանակցություններից կարողանանք կառավարելի պահենք իրավիճակը»,-ընդգծեց նա:
Մեր զրուցակցի փոխանցմամբ Հայաստանի խնդիրն է թույլ չտալ, որ ստեղծվի անվտանգության վակում: Հայաստանը պաշտոնական մակարդակով տակավին շարունակում է փոխզիջումների կողմնակիցը մնալ:«Իհարկե ես չեմ կիսում այդ, որովհետև ես չեմ համարում, որ այն համաչափ է ներկայիս իրողություններին»,- ամփոփեց Ստեփան Սաֆարյանը:

Լիդա Եղիազարյան




Լրահոս