Հրդեհ ՝ մթերային խանութում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեւանի Վարդաշեն 6-րդ փողոցի թիվ 1/1 շենքի մոտակայքում, այսօր՝ հոկտեմբերի 16-ի առավոտյան, մթերային խանութից ծուխ է նկատվել: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վարդաշեն 6-րդ փողոցի թիվ 1/1 շենքի 1-ին հարկում գտնվող մթերային խանութում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.40-ին, մարվել` 08.53-ին: Այրվել է խանութի կախովի առաստաղը՝ 8 քմ մակերեսով եւ ծխախոտների վահանակը:




Լրահոս