Վաչե Գաբրիելյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի նախագահի առաջին տեղակալի գլխավորած պատվիրակությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ Մանանա Կոբախիձեի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին կառավարությունում, ՀՀ փոխվարչապետը կարևորել է հայ-վրացական դաշնակցային հարաբերությունների բարձր մակարդակը և այս համատեքստում հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ակտիվ գործունեությունը՝ ուղղված մեր երկու երկրների միջև տնտեսական համագործակցության խորացմանը:

Կողմերը գոհունակությամբ ընդգծել են, որ հայ-վրացական երկկողմ համագոր-ծակցու¬թյան մեջ առանձնակի կարևորություն ունի նաև միջխորհրդարանական համագործակցությունը, և խորհրդարանական դիվանագիտության շնորհիվ Հայաստանն ու Վրաստանը կարող են նոր լիցք հաղորդել մեր երկու երկրների գործընկերային հարաբերություններին:

Հանդիպման ավարտին Վրաստանի խորհրդարանի նախագահի առաջին տեղակալը շնորհակալություն է հայտնել ՀՀ փոխվարչապետին ընդունելության և երկկողմ հարաբերությունների խորացմանն ուղղված ՀՀ կառավարության ջանքերի համար:




Լրահոս