Մենք այժմ առավել մոտ ենք ԼՂ հարցում հաջողության հասնելուն. Լավրով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նախորդ փուլի հետ համեմատած՝ մենք այժմ առավել մոտ ենք ԼՂ հակամարտության կարգավորման հարցում հաջողության հասնելուն»: Այս մասին, ինչպես հայտնում է Report-ը, Բաքվում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Նա նշել է, որ «հայտնի պատճառներով առավել լայն շրջանակներում քննարկումներ չեն անցկացվում»: Իր հերթին, Մամեդյարովը հայտարարել է, որ բանակցություններն ակտիվացել են:

«Վերջին բանակցությունների արդյունքներով՝ մենք կարող ենք առկա խնդիրների շուրջ որոշակի առաջընթացի հասնել»,-ասել է Մամեդյարովը:

Ավելի վաղ Մամեդյարովը հայտարարել էր, որ Լավրովի փոխանցած տեղեկությունները հուսադրող են:




Լրահոս