
2016 թվականի հուլիսի 15-ին` ժամը 10:00-ին, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում տեղի կունենա «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի ընտրություն:
Հիշեցնենք, որ հունիսի 2-ին Կրթության և գիտության նախարարության` բուհի ռեկտորի թափուր տեղի համար հայտարարած բաց մրցույթին մասնակցության հայտ էր ներկայացրել միայն բուհի ռեկտորի պաշտոնակատար Կորյուն Աթոյանը:
Վերջինս հեղինակ է շուրջ 50 գիտական հոդվածների և աշխատությունների, Ռուսաստանի Դաշնության Ինվեստիցիայի և շինարարության էկոնոմիկայի ակադեմիայի իսկական անդամ է, ինչպես նաև` Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ: