Ջավախքահայության, և ինչու չէ նաև ամբողջ Վրաստանի դիրքորոշումն այն է, որ Ղարաբաղի հարցը պետք է լուծվի խաղաղ ձևով, կլոր սեղանի շուրջ: Վրաստանի ղեկավարությունը բոլոր կոնֆլիկտների դեպքում կարծում է, որ դրանք պետք է լուծվեն բանակցությունների ճանապարհով: ArmLur.am-ի հետ զրույցում նման դիրքորոշում հայտնեց Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Սամվել Պետրոսյանը:
Դիտարկմանը, որ Վրաստանը` չցանկանալով փչացնել հարաբերություններն Ադրբեջանի և Թուրքիայի հետ, երբեմն այնքան էլ հայամետ դիրքորոշում չի ցուցաբերում, Պետրոսյանը նշեց. «Վրաստանի համար Ադրբեջանը և Թուրքիան ստրատեգիական գործընկերներ են: Տնտեսական սերտ կապերով են կապված, իրենք ցանկանում են, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները խորանան: Բայց Վրաստանի դիրքորոշումն այնն է, որ պետք է խաղաղ լուծվի ցանկացած կոնֆլիկտ»:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում
Նաիրա Հովհաննիսյան, Նարեկ Սարգսյան